ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում

Արևելյան գործընկերության գագաթնաժողովը Ռիգայում
22.05.2015 | 14:21

Ռիգայում շարունակվում է Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, եվրակառույցների բոլոր ղեկավարները: Ռիգայում են Արևելյան գործընկերության անդամ երկրների երեք նախագահներ, մեկ վարչապետ, երկու արտգործնախարար: Ռիգա է ժամանել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ադրբեջանը և Բելառուսը ներկայացել են արտգործնախարարի մակարդակով: Երեկ շրջանառության մեջ էր դրվել գագաթնաժողովի եզրափակիչ հռչակագրի տեքստը, որի չորրորդ կետը նվիրված է ՈՒկրաինայի ամբողջականությանը. նշվում է, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ջանքերը՝ ուղղված ՈՒկրաինայում լարվածության թուլացմանը՝ անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման վրա: Եզրափակիչ փաստաթղթի չորրորդ կետում կա մի հատված, որը վերաբերում է ԵՄ դիրքորոշման վերահաստատմանը «Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցման» մասին: Ձևակերպմանը իրենց առարկությունն են հայտնել Հայաստանի և Բելառուսի պատվիրակությունները: Եզրափակիչ փաստաթղթում հատուկ կետ կա նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ․ նշվում է, որ պետք է կարգավորվի միջազգային իրավունքի և նորմերի հիման վրա: Միջազգային իրավունքի որևէ սկզբունք չի առանձնացվում, նշվում է, որ ԵՄ-ն աջակցում է ԼՂ հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ